Рейтинг@Mail.ru
USD
365.82
EUR
422.74
RUB
4.3644
GEL
139.91
2026 թ. օգոստոսի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+31

Մովսես Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ է նշանակվել

19.11.2019, 19:44
ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով` գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։
Մովսես Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./ԱՌԿԱ/.  ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով` գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։

Այս մասին Facebook–յան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Պաշտպանության նախարարի հրամանով, գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը
նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գնդապետ Վաչագան Վալերիի Ներսեսյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետի որոշմամբ, Հակոբյանն ազատվել էր ռազմական տեսուչի պաշտոնից, Կամո Քոչունցն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնից, Վաչագան Ներսիսյանը` գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից։–0–