Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Նիկոլ Փաշինյանն այսօրվանից մեկնում է արձակուրդ

31.08.2020, 12:46
Նրան կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը
Նիկոլ Փաշինյանն այսօրվանից մեկնում է արձակուրդ
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից մեկնում է արձակուրդ։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020 օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ: Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը», – նշվում է վարչապետի որոշման մեջ:–0–