Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Նորից կլինեն բանակցություններ, որովհետև այս պահին որևէ հարցով չունենք համաձայնություն. Մարուքյանը` Փաշինյանի հետ հանդիպման մասին (ՎԻԴԵՈ)

04.03.2021, 16:02
Նորից կլինեն բանակցություններ, որովհետև այս պահին որևէ հարցով չունենք համաձայնություն. Մարուքյանը` Փաշինյանի հետ հանդիպման մասին. ՎԻԴԵՈ
Նորից կլինեն բանակցություններ, որովհետև այս պահին որևէ հարցով չունենք համաձայնություն. Մարուքյանը` Փաշինյանի հետ հանդիպման մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./ԱՌԿԱ/. Պայմանավորվեցինք, որ միայն մեր դիրքորոշումով չի կարող հարցը լուծվել, պետք է լսենք նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորրոշումը։ Այս մասին հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել ենք ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքերը։

«Խորհրդարանը չենք կարող ցրել մենակ մեր դիրքորոշումով։ Եթե ես հրաժարվում եմ վարչապետի թափուր պաշտոնի ժամանակ առաջադրվելուց, իսկ մյուս ուժը չի հրաժարվում, այդ դեպքում քննարկումն անիմաստ է դառնում։ Հետևաբար պետք է ընդհանուր կոնսենսուսի գանք», – ասաց Մարուքյանը։

Նա նաև նշեց, որ պետք է պարզ լինի նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը։

«Պետք է քննարկվի նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը, կարծում եմ` նորից կլինեն բանակցություններ, որովհետև այս պահին որևէ հարցով չունենք համաձայնություն», – ասաց Մարուքյանը։–0–