Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՊՆ–ն ներկայացնում է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը. ունենք 13 գերի, ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է

17.11.2021, 10:38
ՊՆ–ն ներկայացնում է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը. ունենք 13 գերի, ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է
ՊՆ–ն ներկայացնում է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը. ունենք 13 գերի, ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։ 

«Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։

Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ։–0–