Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-7

Պապիկյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննակել է Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակն ու տարածաշրջանային վերջին զարգացումները

23.01.2023, 14:55
Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
Պապիկյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննակել է Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակն ու տարածաշրջանային վերջին զարգացումները
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./ԱՌԿԱ/. Հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։

Զրուցակիցները հույս են հայտնել, որ ԵՄ արտգործնախարարների կոմիտեի նիստին որոշում կկայացվի ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ։–0–