Рейтинг@Mail.ru
USD
361.49
EUR
405.41
RUB
4.3065
GEL
139.22
2026 թ. հոկտեմբերի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Փաշինյան․ պաշտոնական Երևանը հուսով է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման մասին պայմանավորվածությունները շուտով կիրականացվեն

30.10.2023, 12:05
Փաշինյանն ասել է, որ հուսով է, որ առաջիկայում մեզ մոտ տեղի կունենա պայմանավորվածությունների իրականացում, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումների արդյունքում
Փաշինյան․ պաշտոնական Երևանը հուսով է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման մասին պայմանավորվածությունները շուտով կիրականացվեն
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Պաշտոնական Երևանը հուսով է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման մասին պայմանավորվածությունները կիրականացվեն շուտով։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում 2024թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
«Հուսով եմ, որ առաջիկայում մեզ մոտ տեղի կունենա պայմանավորվածությունների իրականացում, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումների արդյունքում»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանն այս փուլում պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։

Նա նաև նշել է, որ բացի քաղաքական պայմանավորվածություններից, կատարվել է նաև էական ենթակառուցվածքային աշխատանք։
«Մասնավորապես մենք վերազինման ուղղությամբ աշխատել ենք Մարգարայի անցակետում, այս առումով արդեն պատրաստ ենք զարգացումների և հույս ունենք՝ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն», – ասաց Փաշինյանը։-0-