Փաշինյանը համաշխարհային հանրությանը կոչ է արել դադարեցնել ղարաբաղյան հակամարտության սրացումը
02.10.2020,
09:07

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանը հույս է կապում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համագործակցության հետ` Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ճգնաժամը հաղթահարելու գործում: Այս մասին հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում, որից թերթը մեջբերում է հինգշաբթի օրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ՀՀ վարչապետի հետ զրույցի ամբողջական տեքստը կհրապարակվի ուրբաթ:
«Սա բանակցային միակ ձևաչափն է, որն առկա է այսօր։ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդես եկան ազդեցիկ ուղերձներով: Մենք սպասում ենք համաշխարհային հանրության ակտիվ մասնակցությանը ագրեսիան դադարեցնելու ջանքերին», - նշել է նա՝ խոսելով Մինսկի խմբի նախաձեռնությունների մասին:
Փաշինյանը միաժամանակ նշել է, որ «այս փուլում հակառակ կողմը որևէ մտադրություն չի ցուցաբերում դադարեցնել ռազմական գործողությունները»:
Հայաստանի վարչապետը կոչ է արել միաժամանակ դադարեցնել Անկարայի անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը ստեղծվել է 1992 թվականին ՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու համար:
«Թուրքիայի մասնակցությունը Մինսկի խմբում պետք է կասեցվի, քանի որ այս երկիրը իրեն կողմնակալ և ռազմատենչ է պահում։ Ուստի, նա այլևս չի կարող միջնորդ լինել», - ասել է նա:
Վարչապետը շեշտել է, որ «Թուրքիան և Ադրբեջանը պետք է դադարեցնեն զինված գործողությունները, քանի որ հենց նրանք են սկսել հարձակումը»։
«Միջազգային հանրությունը, մասնավորապես ամերիկյան հասարակությունը, պետք է իմանա, որ ԱՄՆ-ում արտադրված F-16 կործանիչներն օգտագործվում են այս հակամարտության մեջ հայերին սպանելու համար », - նշել է նա:
Ըստ Փաշինյանի, «Թուրքիան ստեղծել և տեղակայել է հազարավոր վարձկանների և ահաբեկիչների այն գոտիներից, որոնք վերջինս օկուպացնում է Սիրիայի հյուսիսում»,- հայտնել է վարչապետը։
Արցախում իրավիճակի սրացման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։
Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 100-ից ավելի զինծառայող։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-