Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Շիրակի մարզպետ է նշանակվել Հովհաննես Հարությունյանը

21.01.2021, 16:39
Նա ավելի վաղ զբաղեցնում էր առողջապահության փոխնախարարի պաշտոնը
Շիրակի մարզպետ է նշանակվել Հովհաննես Հարությունյանը
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ ընդունեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հրաժարականը։

Ինչպես նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, այդ պաշտոնում նշանակվել է Հովհաննես Հարությունյանը, ով ավելի վաղ զբաղեցնում էր առողջապահության փոխնախարարի պաշտոնը։

Ինչպես նշեց Հարությունյանը, նա հիմնական կրթությունը ստացել է Ռուսաստանում, որտեղ աշխատել է որպես վիրաբույժ, ինչից հետո 2016թ.–ին վերապատրաստվել է` բժշկական ոլորտի կազմակերպչի որակավորմամբ և տեղափոխվել է Հայաստան։

Հայաստանում Հարությունյանը ստանձնել է Շիրակի մարզի «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնը, պաշտոնավարել է ավելի քան երկու տարի, ինչից հետո ղեկավարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցին կից գործող պոլիկլինիկան, ինչպես նաև զբաղեցրել է ԲԿ–ի փոխտնօրենի պաշտոնը։ Նշանակվել է առողջապահության նախարարի խորհրդական, 2019թ.–ի ապրիլից զբաղեցրել է առողջապահության փոխնախարարի պաշտոնը։ Փոխնախարարի պաշտոնը թողել է 2019թ.–ի հոկտեմբերին։

Տիգրան Պետրոսյանը զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը 2019թ.–ի փետրվարի 6–ից, հրաժարականի դիմում է ներկայացրել 2021թ.–ի հունվարի 15–ին։–0–