Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Սոչիում մեկնարկել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը

31.10.2022, 15:49
Այսօր նախատեսված է ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ գագաթնաժողովը
Սոչիում մեկնարկել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Սոչիում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Այսօր նախատեսված է ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ գագաթնաժողովը, որի ընթացքում պետության առաջնորդները կքննարկեն Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը։ Գագաթնաժողովի շրջանակում կողմերը կարող են ընդունել փաստաթուղթ, որը կդառնա ապագա խաղաղության պայմանագրի հիմքը։

Բացառված չէ, որ կողմերը կանդրադառնան նաև ռուս խաղաղապահների մանդատը 10–20 տարով երկարաձգելու հարցին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով այդ փաստաթղթի ստորագրման հեռանկարի մասին, առաջարկեց սպասել բանակցություններին ու առաջ չընկնել։–0–