Սյունիքում բանակցություններն ավարտվել են, ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել.ԶԼՄ
16.05.2021,
23:30
Սյունիքում բանակցություններն ավարտվել են, ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել.ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./ԱՌԿԱ/. Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ բանակցություններն այսօր ավարտվել են, նախնական տեղեկություններով ադրբեջանցիները պետք է հետ նահանջեն, հաղորդում է news.am–ը` հղում անելով Սյունիքի Վերին Ակներ գյուղի համայնքապետ Սպարտակ Մինասյանին:
«Նախնական տեղեկություններով նրանք պետք է հետ քաշվեն, լարվածությունը իջնի, հետո դիրքեր պետք է դնեն: Բայց դիրքերը մեր բնակավայրեր մոտ չեն լինելու»,- ասել է նա ` հավելելով, որ ավելի մանրամասն տեղեկություններ ավելի ուշ կտրամադրի:
Բանակցությունների ավարտի մասին tert.am–ին հայտնել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը:
Ինչպես «Ռադիոլուրին» հայտնել է Սյունիքի Ակներ վարչական շրջանի ղեկավար Սպարտակ Մինասյանը, Սյունիքում գեներալ Մուրադովի մասնակցությամբ ընթացած բանակցություններով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ընդհանուր լարվածությունը թուլացնելու համար ադրբեջանցի զինվորականները Սյունիքի սահմանում հետ են գնալու, բայց հայկական դիրքերի մոտ դեռ 2 սահմանային կետ թողնելու են։
Մինասյանին այլ մանրամասներ հայտնի չեն, թե որ տարածքներում է լինելու դիրքերի տեղաշարժը։
«Պետք է որոշ հատվածներում հետ գնան։ Մեր դիրքերում պետք է վրաններ տեղակայվեն։ Ադրբեջանական կողմը վրաններ չի տեղակայել», – ասել է նա։
Բանակցությունները կշարունակվեն 2 օրից։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ադրբեջանական կողմը հետ է գնալու Սև լճի տարածքում։ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը «Ռադիոլուրին» ասել է, որ ադրբեջանական կողմը որոշ նախապայմաններ է առաջ քաշել։–0–