Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել (ՎԻԴԵՈ)

04.02.2021, 14:05
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը կատեգորիկ հերքել է լուրերն այն մասին, թե իբր Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում` պետական շենքերին տեղադրվելու է ադրբեջանական պետական դրոշ. ՎԻԴԵՈ
Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./ԱՌԿԱ/. Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը կատեգորիկ հերքել է լուրերն այն մասին, թե իբր Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում` պետական շենքերին տեղադրվելու է ադրբեջանական պետական դրոշ։

«Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուրեր են պտտվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է և ըստ այդ լուրերի տրամաբանության Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով», – նշվում է Բալասանյանի տարածած հայտարարության մեջ։

Նա նաև նշել է, որ հասարակության որոշ շրջանակներում մտավախություն կա, թե «օրինակ Ստեփանակերտի Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի շրջանի Իվանյան գյուղը առաջիկայում կբնակեցվի ադրբեջանական ընտանիքներով»: Խոսակցություններ են շրջանառվում նաև այն մասին, թե «մասնավորապես  Ստեփանակերտի առևտրի կետերում ադրբեջանցիները կատարում են գնումներ»:  

«Հավաստիացնում եմ, որ նման խոսակցությունները զուրկ են որևէ հիմքից», – ընդգծել է Բալասանյանը։

Նա հավաստիացրել է արցախցիներին, որ չնայած պատերազմական գործողությունների հետևանքով մեզ հասցված անդառնալի կորուստներին, պետությունը մշտապես հանձնառու է կատարելու բնակչության անվտանգության և բնականոն կենսագործունեության ապահովման իր պարտականությունները։

«Ըստ այդմ կոչ եմ անում տուրք չտալ կեղծ լուրերին և հավատացած լինել, որ արվել և արվում է ամեն ինչ արցախցու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և ընդլայնելու ուղղությամբ», – նշվում է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարության մեջ:–0–