Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան

12.01.2023, 11:02
Նախատեսվում է երկու երկրների վարչապետների առանձնազրույց
Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./ԱՌԿԱ/. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունենալու Հայաստանի և

Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Նախատեսվում է նաև երկու երկրների վարչապետների առանձնազրույցը:–0–