Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը կողմ է Արցախում միջադեպերի քննության մեխանիզմների ստեղծման գաղափարին

15.01.2016, 14:17
ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը մտահոգություն է  հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում և Հայաստանի ու Ադրբեջանի  սահմանում ստեղծված իրավիճակով ։
ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը կողմ է Արցախում միջադեպերի քննության մեխանիզմների ստեղծման գաղափարին
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդին 2016 թվականին կազմակերպությունում Գերմանիայի նախագահության ռազմավարությանը ներկայացնելու ժամանակ ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը մտահոգություն է  հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում և Հայաստանի ու Ադրբեջանի  սահմանում ստեղծված իրավիճակով ։

 «Լարվածության թուլացումն առաջնահերթ խնդիր է։ Այդ իմաստով մենք կողմ ենք հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը»,ճ ասել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը։

«Մենք ուժեղ ԵԱՀԿ–ի կարիք ունենք տեղերում առկա ուժեղ առաքելություններով»,– նշել է նա։ «Թույլ տվեք մեզ ամրապնդել ԵԱՀԿ հնարավորությունները հակամարտության ամբողջ ցիկլի ընթացքում` վաղ նախազգուշացումից և կանխարգելումից, ճգնաժամային կառավարումից մինչև հետհակամարտային ժամանակահատվածում հաջորդող դիտարկումից»,– նշել է Շթայնմայերը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։ -0-