Բելգիայի վարչապետը Ցեղասպանություն է անվանել Օսմանյան կայսրությունում 1915թ.–ի իրադարձությունները. ԶԼՄ
19.06.2015,
10:35
Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը բելգիական կառավարության անունից Օսմանյան կայսրությունում 1915թ.–ի իրադարձությունները որակել է «ցեղասպանություն», հայտնում են Բելգիայի ԶԼՄ–ները։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը բելգիական կառավարության անունից Օսմանյան կայսրությունում 1915թ.–ի իրադարձությունները որակել է «ցեղասպանություն», հայտնում են Բելգիայի ԶԼՄ–ները։
Բելգիական Le Soir թերթի տեղեկացմամբ, այդ հայտարարությունը Միշելն արել է խորհրդարանում իր ելույթի ժամանակ։
«1915–ից 1917 թվականներն Օսմանյան կայսրությունում կատարված իրադարձությունները պետք է դիտարկել որպես ցեղասպանություն»,– Բելգիայի վարչապետին է մեջբերում Le Soir–ը։
Այդ հայտարարությունը հնչել է մի քանի ամիս անց նրանից հետո, երբ Եվրախորհրդարանն ապրիլի 15–ին բանաձև է ընդունել 1915 թվականի իրադարձությունները «Հայոց ցեղասպանություն» ճանաչելու վերաբերյալ։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը, ինչպես նաև Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ –0–