Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+11

ՀՀ փոխվարչապետը կմասնակցի ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի աշխատանքներին

28.10.2013, 11:45
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը երկուշաբթի մեկնել է Ստրասբուրգ` մասնակցելու Եվրոպայի խորհրդի տեղական ևտարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի աշխատանքներին, երկուշաբթի տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ փոխվարչապետը կմասնակցի ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի աշխատանքներին
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը երկուշաբթի մեկնել է Ստրասբուրգ` մասնակցելու Եվրոպայի խորհրդի տեղական ևտարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի աշխատանքներին, երկուշաբթի տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը։

Կոնգրեսի լիագումար նիստում Գևորգյանը ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության անունից հանդես կգա ելույթով:

Նախատեսվում են նաև փոխվարչապետի երկկողմ հանդիպումները Եվրոպայի խորհրդի ղեկավարության, Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի զեկուցողների, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի ղեկավարների հետ:–0–