Ադրբեջանը նախորդ շաբաթ հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 400 անգամ. ԼՂՀ Պաշտպանության նախարարություն
17.02.2014,
11:48
Ադրբեջանական կողմը փետրվարի 9-15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանական կողմը փետրվարի 9-15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Հաղորդման մեջ նշվում է, որ առաջնային գծում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հայ դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակել են ավելի քան 2.500 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն»,– ասվում է հաղորդագրությունում։-0-