Рейтинг@Mail.ru
USD
368.19
EUR
422.02
RUB
5.0067
GEL
138.94
2026 թ. հունիսի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

Հանգստյան օրերին հակառակորդը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձակել է շուրջ 550 կրակոց

03.10.2016, 11:25
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Հանգստյան օրերին հակառակորդը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձակել է շուրջ 550 կրակոց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 550 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–