Рейтинг@Mail.ru
USD
394.31
EUR
413.87
RUB
3.81
GEL
138.84

Մաքսային միության երկրներն աշխատանքային խումբ են ստեղծել ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանն աջակցելու նպատակով, առաջին նիստը կանցկացվի դեկտեմբերի 5-ին. վարչապետ

21.11.2013, 14:30
Մաքսային միության երկրները Հայաստանի հետ համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել` ՄՄ-ին Հայաստանի միացմանն օժանդակելու նպատակով, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մաքսային միության երկրներն աշխատանքային խումբ են ստեղծել ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանն աջակցելու նպատակով, առաջին նիստը կանցկացվի դեկտեմբերի 5-ին. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միության երկրները Հայաստանի հետ համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել` ՄՄ-ին Հայաստանի միացմանն օժանդակելու նպատակով, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ըստ նրա` աշխատանքային խումբը, որի կազմում են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի տնտեսական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաշողովի փորձագետներ, ձևավորվել է երկու օր առաջ Մոսկվայում:
Վարչապետն ասաց, որ դեկտեմբերի 5-ին կայանալու է աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, և հենց այդ ժամանակ էլ պետք է ներկայացվեն առաջարկները` ՄՄ-ին Հայաստանի միանալու համար:

«Դեկտեմբերին մենք պետք է ներկայացնենք այն բոլոր աշխատանքները, որոնք անհրաժեշտ է կատարել յուրաքանչյուր բնագավառում,  և հայկական կողմի աշխատանքներից է կախված, թե ինչ ժամանակահատվածում դրանք կիրականացվեն:  Դեկտեմբերին մենք արդեն պետք է ունենանք պատրաստի ճանապարհային քարտեզ` նախագահներին ներկայացնելու համար»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Մաքսային միության իր գործընկերների հետ, ովքեր  խոստացել են աջակցել Հայաստանին` Մաքսային միությանը միանալու գործընթացում:

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ հարցի լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին կներկայացնի «ճանապարհային քարտեզը»։ --0--