ԱՄՆ-ում ավելի քան 750 հազար հայ պահանջել է, որ Կոնգրեսը պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ (ՎԻԴԵՈ)
15.10.2020,
15:57
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ցանցի միջոցով ավելի քան 750 հազ նամակ է ուղարկվել ամերիկացի օրենսդիրներին` պահանջելով անհապաղ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ցանցի միջոցով ավելի քան 750,000 նամակ է ուղարկվել ամերիկացի օրենսդիրներին` պահանջելով անհապաղ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ` Արցախի և Հայաստանի դեմ ռազմական հանցագործությունների համար:
Ինչպես նշված է ANCA- ի Facebook-յան հաղորդագրության մեջ, հաղորդագրությունները պարունակում են նաև Ադրբեջանին ուղղված բոլոր ռազմական օգնությունը չեղյալ հայտարարելու և պաշտպանելու հակաադրբեջանական թիվ 1165 բանաձևը (փաստաթուղթը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և Թուրքիայի միջամտությունը հակամարտությանը):
ANCA-ի նախագահ Րաֆֆի Ամպարյանը բոլոր ամերիկահայերին, կոալիցիայի գործընկերներին և մարդու իրավունքների դաշնակիցներին` առանց բացառության, կոչ է արել միանալ ANCA-ի ազգային արշավին` պահանջելով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ:
«Մենք չենք ցանկանում պարզապես պատժամիջոցներ ձեռք բերել այս երկրների դեմ, մենք ձգտում ենք, որ «Մագնիտսկի գլոբալ ակտում» ամրագրված լիազորությունների միջոցով, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներին անձնական պատասխանատվության ենթարկել՝ նրանց ակտիվները սառեցնելով, արգելելով ԱՄՆ-ում ֆինանսական գործարքները և մերժելով ԱՄՆ այցի մուտքի արտոնագրերը», - ասել է Ամպարյանը:-0-