Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 25, կիրակի
եղանակը
Երևանում
+19

Հայ դիրքապահների ուղղությամբ անցած գիշեր արձակվել է ավելի քան 800 կրակոց. ԼՂՀ ՊՆ

10.11.2015, 13:44
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նոյեմբերի 9-ին և լույս 10-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, հաղորդում են ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:
Հայ դիրքապահների ուղղությամբ անցած գիշեր արձակվել է ավելի քան 800 կրակոց. ԼՂՀ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նոյեմբերի 9-ին և լույս 10-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, հաղորդում են ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

 Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 միլիմետրանոց ականանետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:

«ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների»,-ասված է հաղորդագրությունում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:   

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:  

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-