Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ վարչապետ. Ադրբեջանի 86600 քառակուսի կմ–ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը. (ՎԻԴԵՈ)

22.05.2023, 14:16
Ադրբեջանի 86600 քառակուսի կմ–ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց պետք է արձանագրել, որ  Հայաստանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքվ–Ստեփանակերտ ֆորմատով. ՎԻԴԵՈ
ՀՀ վարչապետ. Ադրբեջանի 86600 քառակուսի կմ–ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը. (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի 86600 քառակուսի կմ–ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց պետք է արձանագրել, որ Հայաստանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքվ–Ստեփանակերտ ֆորմատով։

Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ։

«Ես ասել եմ և ավելի եմ կոնկրետացրել և ավելի կոնկրետ դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ ասել` 86600 քառակուսի կմ–ի տարածքային ամբողջականությունը ՀՀ–ն պատրաստ է ճանաչել, և մեր ընկալմամբ` Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի 29800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը։ Եթե մենք այս հարցում ճիշտ ենք հասկանում Ադրբեջանի հետ իրար, ՀՀ–ն, այո, ճանաչում է Ադրբեջանի 86600 տարածքային ամբողջականությունն, այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչոււմ է ՀՀ–ի 29800 քառակուսի կմ տարածքը; Սա առաջինը։ Երկրորդը, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ–Բաքու երկխոսության միջոցով, այդ ֆորմատում։ Եվ մենք կարևոր ենք համարում այդ բանակցություններին միջազգային երաշխիքների ստեղծումը։ Ի՞նչ նկատի ունենք։ Նկատի ունենք, օրինակ, որ կարող է Լեռնային Ղարաբաղի իրավունքների և անվտանգության հարցն ուղղակի մոռացության մատնվել, և Ադրբեջանը շարունակի ուղղակի ուժային լծակի գործադրմամբ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը։ Եվ մենք կարևոր ենք համարում, որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու», – ասաց վարչապետը։–0–