Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+26

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ստանձնեց պաշտոնը

07.09.2017, 14:17
Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով ևստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:
ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ստանձնեց պաշտոնը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

«Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով ևստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԱՀ ԱԺ–ն հուլիսի 19–ին վերընտրել է Սահակյանին ԱՀ–ի նախագահի պաշտոնում երեք տարի ժամկետով։ Ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 20–ին ընդունված նոր սահմանադրության համաձայն, որը նախատեսում է կիսանախագահական իշխանավարումից անցում նախագահական իշխանավարման։

2020 թ.–ից հետո Արցախում տեղի կունենան համազգային ընտրություններ, նախագահը կընտրվի հինգ տարով։ Սահակյանը զբաղեցնում է ԱՀ նախագահի պաշտոնը 2007թ .–ի սեպտեմբերից։–0–