Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 1, կիրակի
եղանակը
Երևանում
-2

ԱՄՆ-ի պետդեպը Հայաստանը ճանաչել է ուղևորությունների համար ամենաանվտանգ երկրներից մեկը

11.01.2018, 16:24
Բացի Հայաստանից, նույն խմբում է ներառվել նաև Վրաստանը: Իսկ Ադրբեջանը ներառվել է երկրորդ խմբում:
ԱՄՆ-ի պետդեպը Հայաստանը ճանաչել է ուղևորությունների համար ամենաանվտանգ երկրներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում հրապարակած պաշտոնական հաղորդագրությունում Հայաստանը ճանաչվել է որպես ճանապարհորդությունների համար ամենաանվտանգ երկրներից մեկը:

Ըստ անվտանգության չափանիշների, ԱՄՆ-ի պետդեպը բաժանել է բոլոր երկրները չորս հիմնական խմբի:

Հայաստանն ընդգրկվել է առաջին խմբում, որի նկարագրության մեջ նշվում է. «Անվտանգության տեսանկյունից սա ամենացածր ռիսկ ունեցող երկրներն են: Ցանկացած միջազգային ճանապարհորդությունների ժամանակ կան որոշակի վտանգներ: Պայմաններն ուրիշ երկրներում կարող են տարբերվել Միացյալ Նախանգներում առկա պայմաններից, նրանք կարող են նաև փոխվել ցանկացած ժամանակ»: Սակայն հակամարտության պատճառով խորհրուրդ չի տրվում այցելել Լեռնային Ղարաբաղ:

Բացի Հայաստանից, նույն խմբում է ներառվել նաև Վրաստանը: Իսկ Ադրբեջանը ներառվել է երկրորդ խմբում, ուր այցելելու ժամանակ խորհրուդ է տրվում հիշել ռիսկի բարձր մակարդակի մասին:

Միևնույն ժամանակ Թուրքիան ու Ռուսաստանը ներառվել են երրորդ խմբում: ԱՄՆ-ի պետդեպարտամենտը խորհրուդ է տալիս խուսափել այս երկրներ այցելություններից` անվտանգության հետ կապված լուրջ խնդիրների պատճառով:-0-