Рейтинг@Mail.ru
USD
364.47
EUR
424.21
RUB
4.2633
GEL
139.46
2026 թ. օգոստոսի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+31

Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է մասնակցել Հայաստանում COP17-ի շրջանակում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին

Այսօր, 17:04
Զրուցակիցները քննարկել են նաև հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների օրակարգը
Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է մասնակցել Հայաստանում COP17-ի շրջանակում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Հայաստանում՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում։

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում վրացի պաշտոնակցին հրավիրել է այցելել Հայաստան և մասնակցել գագաթնաժողովին։ Կոբախիձեն ընդունել է հրավերը։

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների օրակարգը և տարբեր ոլորտներում երկու երկրների փոխգործակցության ընթացքը։

COP17 համաժողովը կանցկացվի Հայաստանում 2026 թ.-ի հոկտեմբերի 19-ից 30-ը։ Նախատեսվում է քննարկել կենսաբազմազանության պահպանման միջազգային պարտավորությունների կատարումը։