Рейтинг@Mail.ru
USD
364.47
EUR
424.21
RUB
4.2633
GEL
139.46
2026 թ. օգոստոսի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+30

Հայաստանը շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ- բանջարեղեն կարտահանի ԱՄԷ

Այսօր, 17:44
Հայաստանը սեպտեմբերից նախատեսում է դեպի ԱՄԷ թարմ պտուղ- բանջարեղենի արտահանում սկսել՝ շաբաթական մինչև 40 տոննա ծավալով
Հայաստանը շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ- բանջարեղեն կարտահանի ԱՄԷ

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը սեպտեմբերից նախատեսում է դեպի ԱՄԷ թարմ պտուղ- բանջարեղենի արտահանում սկսել՝ շաբաթական մինչև 40 տոննա ծավալով։ Կողմերը հինգշաբթի ստորագրել են համապատասխան փոխըմբռնման հուշագիր։

Ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Watermelon Ecosystem-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Օմար Մոհամմադ Համդան Աբդուլլա Ալշամսին քննարկել են համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման, ինչպես նաև հայ արտադրողների և ԱՄԷ-ի ու միջազգային այլ շուկաների գնորդների և դիստրիբյուտորների միջև կապերի հաստատման հնարավորությունները։

Ալշամսին ներկայացրել է Watermelon Ecosystem-ի գործունեությունը, որը միավորում է ռեստորաններին, սննդի մատակարարներին, արտադրողներին և ֆերմերներին՝ առաջարկելով թվային գնումների և մատակարարման շղթայի կառավարման լուծումներ։

Պապոյանը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին իրականացված ներդրումներն ու միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրական կարողությունները՝ կարևորելով հատկապես փոքր և միջին արտադրողների համար միջազգային շուկաների հասանելիության ընդլայնումը։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ հանդիպման արդյունքներով ստորագրված հուշագիրը հնարավորություն կստեղծի Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի երկարաժամկետ և կայուն արտահանման կազմակերպման համար։