Рейтинг@Mail.ru
USD
361.49
EUR
405.41
RUB
4.3065
GEL
139.22
2026 թ. հոկտեմբերի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Հայաստանում 3 նախարարություն անվանափոխվեց

28.08.2026, 12:10
Քվեարկության արդյունքում նախագիծը ստացավ 64 կողմ, 26 դեմ, 0 ձեռնպահ ձայներ
Հայաստանում  3 նախարարություն անվանափոխվեց

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Նախօրեին ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի արդյունքում կանվանափոխվեն 3 նախարարությունները։

Քվեարկության արդյունքում նախագիծը ստացավ 64 կողմ, 26 դեմ, 0 ձեռնպահ ձայներ:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկում է փոփոխել երեք նախարարության անուն։

Ըստ նախագծի՝ առաջարկվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություննը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իսկ Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն:

ԱԺ հերթական նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին։