Рейтинг@Mail.ru
USD
364.56
EUR
425.15
RUB
4.3097
GEL
139.14
2026 թ. օգոստոսի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+24

ԱՄՆ Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

14.12.2018, 12:42
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը դեկտեմբերի 13-ի նիստում հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
ԱՄՆ Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը դեկտեմբերի 13-ի նիստում հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:

«Հայ դատի» հանձնախումբը նշում է, որ ակնկալում է Սենատի կողմից Թրեյսիի թեկնածության`ժամանակի հաստատմանը: Նշվում է նաև, որ Հայաստանում նա հնարավորություն ունի բարելավել ռազմավարական հարաբերությունները ԱՄԻ-ի և Հայաստանի միջև:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ նույն նիստին Սենատի հանձնաժողովը հավանություն է տվել նաև Ըրլ Լիթցենբերգը թեկնածությանը Ադրբեջանում ԱՄԻ-ի դեսպանի պաշտոնում: Մինչև այդ նա զբաղեցրել է Պետդեպի ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի ավագ խորհրդականի պաշտոնը:-0-