Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Ադրբեջանի ՊՆ–ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին

22.06.2017, 13:06
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
Ադրբեջանի ՊՆ–ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածել է հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, Facebook–յան իր էջում տեղեկացրել է ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը։

«Այնուհետև «թևեր տալով» սեփական հորինվածքին, զարգացրել է այն՝ հայտարարելով, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»: Նման դատարկ ու միպաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարևան կոչված երկրի ռազմաքաղաքական ճամբարում երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև», – նշել է Հասրաթյանը։–0–