Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

Արդյո՞ք ԱԳՆ–ն նպաստել է հետախուզվողին երկրից դուրս գալ. պարզաբանում է ԱԳՆ մամուլի քարտուղարը

26.04.2017, 12:27
Տիգրան Բալայանը պատասխանել է թերթերից մեկի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ ԱԳՆ–ն տեղեկանք է տրամադրել հետախուզվող քաղաքացուն երկրից դուրս գալու համար։  
Արդյո՞ք ԱԳՆ–ն նպաստել է հետախուզվողին երկրից դուրս գալ. պարզաբանում է ԱԳՆ մամուլի քարտուղարը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը պատասխանել է թերթերից մեկի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ ԱԳՆ–ն տեղեկանք է տրամադրել հետախուզվող քաղաքացուն երկրից դուրս գալու համար։ 

«Ժողովուրդ» թերթի հաղորդմամբ, այդ քաղաքացին Երևանի բնակիչ Արսեն Հակոբյանն է, ով հետախուզման մեջ է գտնվել ՌԴ իրավապահ մարմինների կողմից՝ գողություն կատարելու մեղադրանքով: Հայաստանում հայտնվելուց հետո նա ԱԳՆ-ից կարողացել է փաստաթուղթ ստանալ, որ իբր հետախուզման մեջ չէ, և ճողոպրել է:

«Ցածրորակ լրագրությունը մնալու է այդպիսին, եթե հենց հեղինակները չեն ուզում կատարելագործվել, կրթվել։ Հակառակ դեպքում, կդիմեին ԱԳՆ, կիմանային, որ ԱՄՆ դեսպանություն կեղծ փաստաթուղթ է ներկայացվել։ Այդ կապակցությամբ ԱԳՆ-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և Ոստիկանություն՝ համապատասխան գործողություններ իրականացնելու համար», – գրել է Բալայանը Facebook–յան իր էջում։–0–