Արմեն Սարգսյանը մեկնաբանել է ՀՀԿ-ին անդամակցելու հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ–ից ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը խոսել է կուսակցություններին անդամակցելու հարցում իր վերաբերմունքի մասին:
ՀՀ ԱԺ–ն քննարկում է այսօր երկրի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածության հարցը, որին պետք է ընտրեն վաղը։ Սահմանադրության 125–րդ հոդվածի 3–րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» սահմանադրական օրենքի 5–րդ մասի համաձայն` ՀՀԿ–ի 65 պատգամավորներ և ՀՅԴ–ն ՀՀ նախագահի թեկնածու են առաջադրել Արմեն Սարգսյանին։
«Չեմ ուզում ոչ մեկին հիասթափեցնել, սակայն ես չեմ պատրաստվում որևէ կուսակցության անդամ դառնալ: Եթե նախագահ ընտրվեմ, ապա, Սահմանադրության համաձայն, չեմ կարող որևէ կուսակցության անդամակցել, եթե չընտրվեմ` առավել ևս», - ասաց Սարգսյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին ՀՀԿ–ին անդամակցելու հնարավորության մասին:
Միաժամանակ նա նշեց, որ խոսքը ոչ միայն իշխող Հանրապետական կուսակցության մասին է, այլ նաև այլ կուսակցությունների, այդ թվում `«Ելք» ընդդիմադիր դաշինքի:
2015 թ.–ին սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո Հայաստանն անցնում է խորհրդարանական իշխանավարման, սակայն գործող նախագահ Սերժ Սարգսյանը պահպանում է իր լիազորությունները մինչև ժամկետի ավարտը` 2018 թ.–ը։ Նոր նախագահին ընտրեկու է Ազգային ժողովը։ Նա կստանձնի լիազորությունները 2018 թ.–ի ապրիլի 9–ին։ Նույն օրը կդադարեցվեն գործող նախագահի լիազորությունները, իսկ կառավարությունը հրաժարական կտա։ Վարչապետը կընտրվի իշխող կուսակցության կամ իշխող կոալիցիայի կողմից։–0–