Рейтинг@Mail.ru
USD
368.15
EUR
421.97
RUB
5.0095
GEL
138.92
2026 թ. հունիսի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+32

Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել

23.02.2017, 11:37
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում,  մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառյաությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–