Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնի համար իսկական պայքար է սկսվել

23.01.2018, 11:11
Հավակնորդները շատ են, քանի որ սա դիվանագիտական աշխարհի ամենագայթակղիչ պաշտոններից է։
Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնի համար իսկական պայքար է սկսվել

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը դեռ չի ազատվել, սակայն Արտաքին գործերի նախարարությունում այդ պաշտոնի համար արդեն գզվռտոց է սկսվել, գրում է «Հրապարակը»։

«Հավակնորդները շատ են, քանի որ սա դիվանագիտական աշխարհի ամենագայթակղիչ պաշտոններից է, մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ դեսպանի պաշտոնից ՀՀ նախագահ են նշանակվում», – նշում են հոդվածի հեղինակները։

Թերթի տեղեկություններով՝ դեսպան գնալու ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում հատկապես փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, ով եղել է ՀՀ դեսպանը Լեհաստանում, Ավստրիայում, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, իսկ 2011-ից զբաղեցնում է փոխարտգործնախարարի պաշտոնը։

«Ինքը՝ Արմեն Սարգսյանը (ՀՀԿ–ից նախագածի թեկնածու, խմբագրություն), իր թեկնածուն ունի՝ ՄԲ-ում փոխդեսպան կամ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Արմեն Լիլոյանը, որին ուզում է ժառանգություն թողնել իր պաշտոնը»,-գրում է թերթը:–0–