Рейтинг@Mail.ru
USD
365.87
EUR
416.43
RUB
4.6763
GEL
139.27
2026 թ. հուլիսի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+34

Ծառուկյանի թիկնազորի պետը ձերբակալվել է մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու կասկածանքով (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

03.07.2018, 12:02
Բաբայանը ձերբակալվել է Հայաստանի ՔՕ 112–րդ հոդվածով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու կասկածանքով։
Ծառուկյանի թիկնազորի պետը ձերբակալվել է մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու կասկածանքով (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ և գործարար Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանը։

«Բաբայանը ձերբակալվել է Հայաստանի ՔՕ 112–րդ հոդվածով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու կասկածանքով»,– ասաց Տռուզյանը։

Նրա խոսքով, պաշտոնական մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ։ -0-