Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախատեսում են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

17.01.2019, 13:25
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են մոտ ժամանակներս հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախատեսում են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են մոտ ժամանակներս հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Այդ մասին նշվում է նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման անփոփ հայտարարությունում:

Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

«Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար  Ժան-Բատիստ Լեմուան ամփոփել է բանակցությունների արդյունքները մասնակիցների հետ: Համանախագահներին ընդունել են Ելիսեյան պալատում, որտեղ տեղեկացրել են նախագահ Էմանուիլ Մակրոնի առաջատար դիվանագիտական խոհրդատուներին հանդիպման արդյունքների մասին», - նշվում է հայտարարությունում:

Մասնակիցները երախտագիտությունն են հայտնել երկու երկրների ԱԳՆ ղեկավարներին գործադրվող ջանքերի համար՝ ուղղված ինտենսիվ բանակցություններին նպաստող և արդյունքներ արձանագրելուն միտված մթնոլորտի պահպանմանը:

Նախարարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված  հարցերի լայն շրջանակ և պայմանավորվել են կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել` բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համար:

Հանդիպման ընթացքում համանախագահները երկու նախարարների հետ քննարկել են բանակցային գործընթացի այս փուլի համար հիմնական սկզբունքներն ու չափորոշիչները:

Նախարարներն ու համանախագահները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև հնարավոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ հաջորդ քայլերը՝ բանակցությունների դինամիկային ուժեղ ազդակ հաղորդելու համար:

Նշվում է նաև, որ համանախագահներն ընդգծել են հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարևորությունը՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը:

Համանախագահները նախատեսում են մոտ ժամանակներս հանդիպել երկու երկրների ղեկավարների հետ:–0–