Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան. Սլովակիայի ԱԳՆ-ն

11.03.2019, 16:36
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը մարտի 12-13-ին կայցելի Հայաստան:
 ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան. Սլովակիայի ԱԳՆ-ն

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը մարտի 12-13-ին կայցելի Հայաստան: Այդ մասին ՏԱՍՍին հայտնել է Սլովայիայի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Բորիս Գանդելը:

«Սլովակիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը մարտի 12-13-ին կայցելի Հայաստան: Անցած շաբաթ մեր երկրի արտգործնախարարը` ԵԱՀԿ-ում իր մանդատի շրջանակում, այցելել է Ադրբեջան: Դա նրա արդեն 6-րդ այցն էր այս կարգավիճակում», - ասել է Գանդելը:

Լայչակը կներկայացնի Հայաստանի իշխանություններին ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության առաջնությունները: Նա աջակցություն կհայտնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նախարարը բանակցություններ կանցկացնի իր հայ գործընկերոջ` Զոհրաբ Մնացականյանի հետ, նրան կընդունեն նաև նախագահ Արմեն Աարգսյանը, Ազգային ժողով ինախագահ Արարատ Միրզոյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սլովակիան 2019 թ.-ին իրականացնում է ԵԱՀԿ նախագահող երկրի պարտականությունները:-0-