ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
06.10.2017,
17:40
Պեդրո Ագրամունտը հեռանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնից։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Պեդրո Ագրամունտը հեռանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի պաշտոնից։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Ագրամունտի պաշտոնական ներկայացուցչին։
«Նա (Ագրամունտը) առավոտյան դիմում է ներկայացրել (պաշտոնից հեռանալու մասին)», – ասել է ներկայացուցիչը։
Նշենք, որ Ագրամունտն իր որոշման մասին տեղեկացրել է նաև Twitter–ում։
ԵԽԽՎ–ի ժամանակավոր նախագահ կդառնա վեհաժողովի առաջին փոխխոսնակ Ռոջեր Գեյլը, նշվում է ԵԽԽՎ–ի պաշտոնական հայտարարության մեջ։
Ապրիլի 28–ին ԵԽԽՎ բյուրոն անվստահության քվորում էր հայտնել Ագրամունտի նկատմամբ։ Այս քայլի նախաձեռնողները նշում էին, որ Ագրամունտը «կորցրել է գործընկերների վստահությունը»։–0–