Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

ԵՄ–ն պետք է վերանայի Հայաստանի հետ ավելի վաղ ծրագրած նախագծերը. Հրիստեա

22.10.2013, 12:47
Եվրամիությունը պետք է  ուսումնասիրի և վերանայի Երևանի հետ ավելի վաղ ծրագրած ծրագրերը, կարծում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան։
ԵՄ–ն պետք է վերանայի Հայաստանի հետ ավելի վաղ ծրագրած նախագծերը. Հրիստեա
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունը պետք է  ուսումնասիրի և վերանայի Երևանի հետ ավելի վաղ ծրագրած ծրագրերը, կարծում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան։

«Մասնավորապես, դա վերաբերում է ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու ստեղծման հետ կապված ծրագրերին»,– երեքշաբթի ասել է Հրիստեան «Արևելյան գործընկերության երկրների եվրաինտեգրման 2012թ.–ի ցուցիչը» հետազոտության երրորդ փուլի արդյունքները ներկայացնելիս։

Նա միաժամանակ ընդգծել է, որ այսօր ԵՄ–ն փորձում է Երևանի հետ հաջող համագործակցությունը շարունակելու և գործընկերային հարաբերությունների զարգացման հիմքեր ստեղծելու ուղիներ գտնել։

ԵՄ պատվիրակության ղեկավարն ավելացրել է նաև, որ Եվրամիությունը կշարունակի օժանդակել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը։

«Հաշվի առնելով Հայաստանի`Մաքսային միությանը միանալու որոշումը` քաղաքացիական հասարակության հետ հարաբերությունները մեզ համար ավելի կարևոր են դարձել»,– ավելացրել է նա։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ի բանակցությունների արդյունքում հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Ավելի վաղ ծրագրվում էր, որ Երևանն ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրեր կստորագրի Եվրամիության հետ Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում, որի նպատակը ԵՄ–ի մերձեցումն է Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի հետ։ Սակայն եվրոպական պաշտոնյաները հայտարարում են, որ տնտեսական ինտեգրման այդ երկու ձևաչափերն անհամատեղելի են։ -0