Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

ՀՀ ՊՆ–ն հերքում է հայկական կողմի գնդակոծման հետևանքով ադրբեջանցի զինվորի մահվան մասին լուրերը

31.08.2016, 11:31
ՀՀ ՊՆ–ն ապատեղեկատվություն է համարում ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե հայկական կողմի գնդակոծման հետևանքով ադրբեջանցի զինվոր է զոհվել։
ՀՀ ՊՆ–ն հերքում է հայկական կողմի գնդակոծման հետևանքով ադրբեջանցի զինվորի մահվան մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է համարում ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե հայկական կողմի գնդակոծման հետևանքով ադրբեջանցի զինվոր է զոհվել, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների (haqqin.az, politika.az, meydan.tv) տարածած սադրիչ տեղեկությունը, թե օգոստոսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան հատվածում` նախիջևանյան ուղղությամբ, խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով զոհվել է ադրբեջանական ԶՈւ զինծառայող, իրականությանը չի համապատասխանում:

«ՀՀ զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–