Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

ՀՀ կառավարությունը աշխատանքից ազատել է 6 մարզպետերի

04.10.2018, 14:18
Հինգշաբթի նիստին ՀՀ կառավարույունն աշտանքից ազատեց «Ծառուկյան» դաշինքն ու «Դաշնակցությունը» ներկայացնող 6 պարզպետերին։
ՀՀ կառավարությունը աշխատանքից ազատել է 6 մարզպետերի

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի նիստին ՀՀ կառավարույունն աշտանքից ազատեց «Ծառուկյան» դաշինքն ու «Դաշնակցությունը» ներկայացնող 6 պարզպետերին։

Հոկտեմբերի 2–ին, ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմամարդ հանրահավաք կազմակերպեց, որի ժամանակ հայտարարեց, որ աշխատանքից ազատում է ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին։

Ինչպես նիստին նշեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը` առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 160 հոդվածի 2–րդ մասով, վարչապետի որոշմամաբ, կառավարությունն ընդունել է  Աշոտ Սիմոնյանին՝ Արագածոտնի,  Հրանտ Մարգարյանին՝  Լոռու, Արագած Սաղաթելյանին՝ Վայոց ձորի, Գագիկ Միրիջանյանին՝ Արմավիրի, Իշխան Սաղաթելյանին՝  Գեղարքունիքի, Կարեն Համբարձումյանին՝  Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշումներ:

Նիկոլ Փաշինյանն նշել է, որ վերոնշյալ որոշումների ընդունումը պայմանավորված է վերջին օրերի  քաղաքական իրադարձություններով:

 «Վերջին օրերի քաղաքական իրադարձությունները տեղի են ունեցել բոլորի աչքի առաջ և եղել են հրապարակային: Նաև մի շարք նախարարներ  են ազատվել աշխատանքից: Ուզում եմ նախկին նախարարներին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Կադրային որոշումները կայացվել են քաղաքական հայտնի իրադարձությունների բերումով և ուզում եմ մեր բոլոր գործընկերներին մաղթել հաջողություն»,- ասել է կառավարության ղեկավարը:–0–