ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարության աշխատակազմի նոր ղեկավար է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարության աշխատակազմի նոր ղեկավար է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության աշխատակազմի նոր ղեկավար նշանակելու մասին։
Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս պաշտոնին է նշանակվել Վահե Ստեփանյանը։

Վահե Ստեփանյանը նշանակվել էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի պաշտոնակատար այն բանից հետո, երբ այդ պաշտոնը զբաղեցնող Դավիթ Հարությունյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում։ 

Հարությունյանի հեռանալուց հետո ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի պաշտոնը վերացվեց։ Մասնավորապես, «կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի» քաղաքական պաշտոնը փոխարինվեց «աշխատակազմի ղեկավարի» կոնցեպտուալ պաշտոնով։

Վահե Ստեփանյանն ավելի վաղ զբաղեցրել է «Գազպրոմ–Արմենիա» ՓԲԸ–ի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:20 06.06.2017




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×