Рейтинг@Mail.ru
USD
361.49
EUR
405.41
RUB
4.3065
GEL
139.22
2026 թ. հոկտեմբերի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

ՀՀ նախագահն ուժը կորցրած է ճանաչել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը

23.08.2019, 18:50
Նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 23-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2002 թ.-ին ստորագրված հրամանագիրը:
ՀՀ նախագահն ուժը կորցրած է ճանաչել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 23-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2002 թ.-ին ստորագրված հրամանագիրը` պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու մասին:

Համապատասխան որոշումը հրապարակվել է պետության ղեկավարի պաշտոնական էջում:

Հարությունյանը զրկվել էր կոչումից 2002 թ.-ի հուլիսի 22-ին Հայաստանի նախագահի պաշտոնն այդ ժամանակ զբաղացրած Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով` «զինվորական կոչումի և բարձրագույն սպակայան կազմի պատիվը վարկաբեկելու կապակցությամբ»: -0-