Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանի կենսագրությունը

27.09.2016, 17:54
Երեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ առողջապահության նոր նախարար է նշանակել Լևոն Ալթունյանին:
ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանի կենսագրությունը

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ առողջապահության նոր նախարար է նշանակել Լևոն Ալթունյանին:

ՀՀ կառավարության կայքում ներկայացված է Լևոն Ալթունյանի կենսագրությունը։

Ալթունյանը ծնվել է 1958 թ. հոկտեմբերի 26-ին Երևանում: 1985թ.-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 

1976-1978թթ.-ին Լևոն Ալթունյանը ծառայել է Խորհրդային բանակում:

1986 – 1987թթ.-ին եղել է Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոցի` շտապօգնության բժիշկ օրդինատոր:

1987 - 1989թթ.-ին աշխատել է Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոցում` որպես բժիշկ անեսթեզիոլոգ: 1989 – 1995թթ.-ին Ալթունյանը զբաղեցրել է Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ անեսթեզիոլոգի պաշտոնը:

1996 - 2016թթ.-ին Լևոն Ալթունյանը եղել է «Էֆես» ապահովագրական ՓԲԸ-ի (2004-ից՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ) հիմնադիրը և գործադիր տնօրենը:

2002 – 2006թթ.-ին Ալթունյանը դարձել է «Ապահովագրական շուկայի ասոցիացիա» ԻԱՄ-ի հիմնադիր նախագահը: 

2012 - 2016թթ.-ին նա աշխատել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամում` որպես հոգաբարձուների խորհրդի անդամ:

2014 – 2016թթ.-ին դարձել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահության անդամ:

Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

2016թ. սեպտեմբերի 27-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար:–0–