ՀՀ վարչապետը մեկնաբանել է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ամփոփելով պաշտոնավարման մեկ տարվա արդյունքները, խոսել է ծրագրերի մասին, այդ թվում` երկրի` խորհրարանական իշխանավարման անցնելուց հետո։ Նա նաև մեկնաբանել է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը։
ԶԼՄ–ներում լուրեր են շրջանառվում, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Կարեն Կարապետյանը 2018 թ.–ի ապրիլից հետո կզբաղեցնի փոխվարչապետի պաշտոնը։
«ՀՀԿ–ն 2018 թ.–ի ապրիլի 9–ից հետո կխորհրդակցի կոալիցիոն գործընկերների հետ, կներկայացնի վարչապետի պաշտոնի թեկնածուին։ Նման քննարկումներ այս պահին չկան, հետևաբար պարզապես անիմաստ է խոսել որևէ պայմանավորվածության մասին», – ասաց Կարապետյանը։
Նա նաև նշեց, որ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշը` որպես երկրի անվտանգության երաշխավոր և որպես կառավարման մեծ փորձ ունեցող ղեկավարի, շատ բարձր է։
Նա ընդգծեց, որ մեկ տարի առաջ «վճռորոշ և գիտակցաբար համալրեց ՀՀԿ–ի շարքերը», քանի որ անհրաժեշտ համարեց, որ հարկավոր է երկիրը հետ պահել ծառացած ցնցումներից ու մարտահրավերներից, և ՀՀԿ–ն անցավ այդ ճանապարհը նվազագույն կորուստներով։
«Պատրաստ եմ շարունակել իմ աշխատանքը սեփական հնարավորությունների չափով։ Չեմ ուզում ամպագորգոռ հնչել, սակայն մտադիր եմ ծառայել երկրին, և ես վստահ եմ, որ մենք կարող ենք ստեղծել լավ երկիր` տրամաբանական ու զարգացող», – ասաց Կարապետյանը։
Ինչ վերաբերում է նոր վարչապետի թեկնածության շուրջ ՀՀԿ–ի որոշմանը` ապա, Կարապետյանի խոսքով, բոլոր ձևաչափերը հստակ ձևակերպված են, ընդունվել է նոր Սահմանադրություն, երկիրն անցնում է նոր կարգավիճակի, վարչապետի թեկնածուի առաջադրման և նշանակման ձևաչափը որոշված է։
Այս կապակցությամբ նա խնդրեց այլև հարցերի չբարձրացնել։–0–