Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

ՀՀ վարչապետը մեկնաբանել է Երևանի քաղաքապետի հնարավոր հրաժարականը

17.05.2018, 12:47
Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին հարցին, հայտարարեց, որ սխալ է միանգամից պահանջել բոլորի հրաժարականը։
ՀՀ վարչապետը մեկնաբանել է Երևանի քաղաքապետի հնարավոր հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հինգշաբթի կառավարության նիստից առաջ պատասխանելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին քաղաքացիների պահանջներին վերաբերող հարցին, հայտարարեց, որ սխալ է միանգամից պահանջել բոլորի հրաժարականը։

Նախօրեին Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց անցկացվեց բողոքի ակցիա, որի ընթացքում ցուցարարները պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։

«Եթե մենք փորձենք միանգամից լուծել բոլոր խնդիրները, ապա միանգամից կտապալվենք։ Ինչ վերաբերում է այս կամ այն հրաժարականներին, ապա սխալ է միանգամից պահանջել բոլորի հրաժարականը։ Նման հարցերը պետք է լուծվեն «քայլ առ քայլ»», – հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետը նաև մեկնաբանեց Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու ծառերի հատման հարցը, ինչի համար վրդովմունքն էլ հանգեցրեց ակտիվիստների ակցիայի քաղաքապետարանի շենքի դիմաց։

«Որքան գիտեմ հատված ծառերի փոխարեն պետք է տնկվեն նորերը, և ես չեմ կարծում, որ քաղաքապետարանը չի կատարի իր խոստումը», – հայտարարեց Փաշինյանը։

Մարգարյանը չորեքշաբթի մեկնաբանել է իր հրաժարականի մասին ակտիվիստների պահանջը և նշել, որ ողջ աշխարհում ընդունված չէ, որպեսզի իշխանության եկած ցանկացած քաղաքական ուժ փորձի ճնշում գործադրել տեղական ինքնակառավարման` ընտրված մարմինների վրա։–0–