Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+23

Հայաստանում քաղբանտարկյալ չկա, նրանք մնացել են անցած դարում. Շարմազանով

22.02.2016, 14:48
Հայաստանում քաղբանտարկյալ չկա, նրանք մնացել են անցած դարում, երկուշաբթի հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովը` պատասխան պատգամավորներից մեկի այն հայտարարության, թե երկրում քաղբանտրկյալներ կան:
 Հայաստանում քաղբանտարկյալ չկա, նրանք մնացել են անցած դարում. Շարմազանով
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում քաղբանտարկյալ չկա, նրանք մնացել են անցած դարում, երկուշաբթի հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովը` պատասխան պատգամավորներից մեկի այն հայտարարության, թե երկրում քաղբանտրկյալներ կան, հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն առաջարկեց խորհրդարանի փոխխոսնակին համապտասխան մարմնին հարցում անել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործի վերաբերյալ:

Պատգամավորը կարծում է, թե Գասպարին ձերբակալվել է քաղաքական խնդիրների պատճառով, և կոչ արեց խորհրդարանին պաշտպան կանգնել ժողովրդավարությանը:

Ի պատասխան փոխխոսնակ Շարմազանովն ասաց, որ քաղաքական ձեռբակալությունները ցանկացած երկրում անթույլատրել են, և Հայաստանի պատմության մեջ ժամանակին եղել են նման դեպքեր, որոնք մնացել են անցած դարում: «Մենք քննադատում ենք  ցանկացած բռնություն մարդու նկատմամբ և կարծում ենք  անթույլատրել են նման քաղբանտարկյալները: Սակայն մենք իրավունք չունենք միջամտել գործող օրենքին»,-ասաց Շարմազանովը:

Միաժամանակ նա նշեց, որ օրենքի ինքնակամ մեկնաբանության դեպքում, խորհրդարանը կմիջամտի և անպայման միջոցներ կձեռնարկի: «Ես կոչ եմ անում չքաղաքականացնել գործընթացը, պետք չէ ամեն ինչում քաղաքական ենթատեքստ տեսնել, դուք դատավոր և դատախազ չեք»,-ասաց Շարմազանովը` նշելով, որ անպայման կխոսի համապատասխան մարմինների ղեկավարների հետ:

Ի պաշտպանություն Գասպարիի հանդես է եկել նաև «Ժանառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, որը դատարանի հեռական վճիռն անթույլատրելի համարեց և կոչ արեց բոլորին մասնակցել Գասպարիի աջակցմանն ուղղված ակցիաներին:

Միաժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նրա ձերբակալումն անթույլատրելի համարեց` հաշվի առնելով նաև Գասպարիի առողջական վիճակը: Նա հայտարարեց, որ որպես համերաշխության նշան այսօր բոլոր որոշումներին դեմ է քվեարկելու:–0—