Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Շփման գծում հակառակորդը կիրառել է Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ. կան վիրավորներ

07.07.2017, 17:16
Հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծումկիրառում է հրաձգային զինատեսակներ, հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:
Շփման գծում հակառակորդը կիրառել է Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ. կան վիրավորներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Այսօր առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:
 
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերն իրականացնում են պատասխան գործողություններ:

«Առաջնային գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված գործողությունների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,–ասված է հաղորդագրության մեջ:-0-