Հարավային Օսեթիայի խորհրդարանը չի բացառում Հայոց ցեղասպանության ճանաչումը

Հարավային Օսեթիայի խորհրդարանը չի բացառում Հայոց ցեղասպանության ճանաչումը

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. Հարավային Օսեթիայի խորհրդարանը առաջիկա նիստի ժամանակ կքննարկի 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

«Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչումը քննարկվել է Հարավային Օսեթիայի օրենսդիր մարմնում դեռևս անցած տարի, սակայն հայկական համայնքը պաշտոնապես դիմել է խորհրդարան երեքշաբթի», - հայտնել են չորեքշաբթի Ինտերֆաքսին խորհրդարանի մամուլի ծառայությունից:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ հարցը քննարկման կդրվի Օրենսդրության, օրինականության և տեղական ինքնակառավարման կոմիտեի ղեկավար Օլեսյա Կոչիևայի կողմից առաջիկա նստաշրջանի նիստի ժամանակ:

«Որոշ պատգամավորներ նշել են, որ Հայաստանը ևս պետք է ճանաչի օսեթների ցեղասպանությունը, սակայն դա սկզբունքային չէ: Սկզբունքայինն է այն, որ հայկական համայնքի ներկայացուցիչները հարավօսեթական հասարակության լիիրավ անդամներ են, նրանցից շատերը մարտնչել են մեր հանրապետության ազատության և անկախության համար, մեզ հետ հաղթահարել են ռազմական տարիների դժվարությունները, իսկ որոշներն էլ ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ժառանգներն են», - նշել են մամուլի ծառայությունից:

Խորհրդարանականների կարծիքով, եթե օրենսդիրները դրական որոշում կայացնեն, ապա «կվերականգնվի պատմական և մարդկային արդարությունը եղբայրական ժողովրդի նկատմամբ, որը Հարավային Օսեթիայի ժողովրդի պես  զգացել է ցեղասպանության սարսափը»:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:16 15.06.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×