Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 5, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հայաստան կայցելի Ճապոնիայի արտաքին նախարար Տարո Կանոն

31.08.2018, 14:50
Սեպտեմբերի 2-4-ը ՀՀ ԱԳ նախարարի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կանոն։
Հայաստան կայցելի Ճապոնիայի արտաքին նախարար Տարո Կանոն

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստսի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 2-4-ը ՀՀ ԱԳ նախարարի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կանոն, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ 

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն Հանրապետության նախագահը և վարչապետը։

Սեպտեբերի 3-ին նախատեսված են Զոհրաբ Մնացականյանի և Տարո Կանոյի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Ճապոնիայի ԱԳ նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի կունենա ծաղկեպսակի զետեղման արարողություն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:–0–