Рейтинг@Mail.ru
USD
366.85
EUR
419.24
RUB
4.6649
GEL
139.43
2026 թ. հուլիսի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+28

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բրյուսելում

09.07.2018, 12:07
Բրյուսելում հուլիսի 11–ին կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բրյուսելում

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./ԱՌԿԱ/. Բրյուսելում հուլիսի 11–ին կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Այս մասին նշվում է ՀՀ ԱԳՆ–ի Twitter–յան միկրոբլոգում։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այս հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն է ԱԳ նախարարի պաշտոնում Զոհրաբ Մնացականյանի նշանակումից հետո:–0–