Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի փոխարտգործնախարարը զերծ է մնացել կառավարության նոր կազմի հետ կապված մենկաբանություններից

08.09.2016, 14:01
Շավարշ Քոչարյանը զերծ է մնացել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո կառավարության նոր կազմի հետ կապված մեկնաբանություններից:
Հայաստանի փոխարտգործնախարարը զերծ է մնացել կառավարության նոր կազմի հետ կապված մենկաբանություններից

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը զերծ է մնացել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո կառավարության նոր կազմի հետ կապված մեկնաբանություններից:

«Իմ անձնական զգացումներն այստեղ կարևոր չեն, քանի որ հրաժարականի մասին արդեն հայտարարվել է: Այսուհետ կառավարության բոլոր անդամները դառնում են նախարարների պարտականությունները կատարողներ, և հնարավոր կլինի ինչ-որ բան մեկնաբանել կառավարության նոր կազմը ներկայացնելուց հետո», - ասել է Քոչարյանը:

Ընդ որում, նա չհաստատեց և չհերքեց առկա տեղեկությունները ՀՀ ԱԳՆ նոր նախարարի պաշտոնին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հնարավոր նշանակման մասին: Նա նշել է, որ այդ մասին հնարավոր կլինի ոչևէ բան ասել, երբ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես կներկայացվի և կհաստատվի:

Հինգշաբթի կառավարական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:

Հովիկ Աբրահամյանը ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը 2014 թ.-ի ապրիլին: -0-